ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր Հայաստան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը։
Այդ մասին հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Գրետա Թունբերգը` բնապահպանական ակտիվության աշխարհի առաջատար ձայներից մեկը, ժամանել է Հայաստան: Այսօր Կլիմայական արդարության հայկական նախաձեռնության անդամները և բնապահպան ակտիվիստները ջերմորեն ողջունեցին Գրետային: Նրանք միասին այցելեցին Հաղպատի հինավուրց վանքը, որն արժեքավոր հայկական ժառանգություն է՝ նրա հետ մեր հարուստ մշակույթի մի մասնիկը կիսելու համար: Գրետան բոյկոտում է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին»,- հայտնում են նախաձեռնությունից։
--00—ՍՊ