Ադրբեջանում COP29 համաժողովը ընթանում է երկրում մարդու իրավունքների անմխիթար իրավիճակի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

դ

«Ամերիկայի ձայն»․ Մինչ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովը (COP29-ը), որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը, քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անում ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին:

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 14 լրագրողներ:

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է Ադրբեջանում, որտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների, նավթագազային արտահանումները կազմում են երկրի ողջ արտահանման գումարային արժեքի մոտ 90%-ը և ապահովում են պետբյուջեի եկամուտների կեսից ավելին։

Իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (The Committee to Protect Journalists) բազմիցս նշել են, որ Ադրբեջանում բնապահպանական խնդիրներն ու կոռուպցիան հետաքննող լրագրողները թիրախավորվել են ու բանտարկվել: Նախորդ մեկ տարվա ընթացքում այդ երկրում ազատազրկվել է առնվազն 14 լրագրող՝ իր աշխատանքի պատճառով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ