Կեղծ ահազանգ․ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

911

Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այդ մասին  տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: