ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուներն իրենց երթով կաջակցեն ազգային հավաքականին և կշարունակեն պահանջել ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։
Երկրպագուները կհավաքվեն նոյեմբերի 14-ին` ժամը 18։00–ին, և երկու կետից կսկսեն երթը` Ֆրանսիայի հրապարակից և Հանրապետության հրապարակից, նրանք կմիավորվեն Սախարովի հրապարակում և կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ։
--00—ՍՊ