Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ս

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դուք կտեսնեք շատ բարձրաստիճան հատուկ բանագնացին, ով վայելում է մեծ հեղինակություն, ում հանձնարարված է լինելու Ուկրաինայում հասնել խաղաղ կարգավորման», - նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ