ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն ռեթվիթ է արել Ֆրանսիայի բնապահպանության նախարարի ելույթը, որտեղ նա անդրադարձել է Բաքվին՝ որպես ռեպրեսիվ երկրի, որն իրավունք չունի խոսելու մարդու իրավունքներից, և որտեղ չպետք է անցկացվի COP29-ը․
«Անկախ տարաձայնություններից՝ Կլիմայի փոփոխության համաժողովը պետք է լինի մի վայրում, որտեղ բոլոր կողմերը կարող են ազատորեն հավաքվել և բանակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերի շուրջ»։
Լուազոն նշել է․ «Վիրավորանքները բարյացակամ մթնոլորտ չեն ստեղծում։ Պետք է եվրոպական համերաշխություն լինի նման անպատշաճ պահվածքի դեմ»։
--00—ՍՊ