ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
«Նոայի» ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան պատմել է իր կարիերան սկսելու, «Նոային» միանալու որոշման և մեծագույն երազանքի մասին։
«Շատ եմ սիրում Հայաստանը, Երևանը: Մարդիկ շատ լավ են ընդունել ինձ:
Ես այստեղ չեմ եկել պարզապես խաղալու, ես եկել եմ չեմպիոն դառնալու և ամեն ինչ անելու մեր ընտանիքի համար: Մեր ընտանիքը «Նոան» է, և մենք կարող ենք հասնել դրան:
Չեմպիոն դառնալը մեր նպատակն ու հավակնությունն է»,- ասել է Գոնսալո Սիլվան։
Մանրամասները՝ «Նոայի» պատրաստած տեսանյութում։
--00—ՅՄ