Արտակ Դավթյանն ընդունել է քաղաքացիների և ծանոթացել նրանց ներկայացված խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

Արտակ Դավթյան

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

ՊՆ-ից հայտնում են, որ ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին` դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: