ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, ոչ թե հակառակը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` խոսելով Սահմանադրության փոփոխության մասին։
ՍԴ նախագահը չի բացառել պայմանագրի կնքման համար կամ դրանից առաջ ու հետո Սահմանադրության փոփոխություն կատարելը. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,–ասել է նա լրագրողներին։
--00—ԼՀ