Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտությունները 

Ашот Григорян

Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հ. Զարգարյանի գլխավորությամբ, շուրջ երկու տարի լսումներ իրականացնելուց հետո վճռել է բավարարել Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ Աշոտ Գրիգորյանի, պարտավորեցնել նրան հերքել վերջինիս հասցեին արված հրապարակային զրպարտությունները, ինչպես նաև հօգուտ Սարգսյանի բռնագանձել է 1 մլն դրամ: 

Հիշեցնենք, որ խոսքն այն Գրիգորյանի մասին է, ով նաև դատի է տվել 24News լրատվականին, ԱԳ նախարարությանն ու Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանին: Դատական նյութի պատճառ է դարձել մեր լրատվականի հետաքննական նյութը, որտեղ բացահայտվում է «Նաիրիտ» քիմիական երբեմնի հսկա գործարանում միլիարդների ներդրումներ անելու խոստումներ տվող Գրիգորյանի ֆինանսական իրական վիճակը, վերջինիս իրականացրած մեքենայություններն ու Սլովակիայում վերջինիս նկատմամբ հարուցված գործերի մասին պատմությունները: 

Դատարանը նաև պարտավորեցրել է մի քանի լրատվական կայքերին հերքել իրենց մոտ տեղակայված Գրիգորյանի հայտարարությունները, որոնցում Հայաստանի նախկին վարչապետի հասցեին բազմաթիվ զրպարտություններ են հնչում: 

Ստացվում է, որ Գրիգորյանը, ով Հայաստանում իր քաղաքական կապիտալը փորձում էր ստանալ նաև Տիգրան Սարգսյանի հասցեին հարձակումներ գործելով՝ հերթական անգամ վատ վիճակում է հայտնվել՝ բացահայտվել է վերջինիս արդեն սովորական դարձած ստախոսությունը:  Ի դեպ, Աշոտ Գրիգորյանի գործունեության վերջին կարևոր գնահատականը տվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, որը 24 TV-ի տաղավարում Գրիգորյանին անվանեց չստացված ավանտյուրիստ՝ ցույց տալով վերջինիս ներդրումների մասին խոսակցությունների փուչիկ լինելը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ դատարանի որոշման՝ Աշոտ Գրիգորյանից 1 մլն դրամը կբռնագանձվի ԴԱՀԿ-ի կողմից, եթե վերջինս կամովին չկատարի օրինական որոշումը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news