ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Համաշխարհային էներգետիկայում 2018 թ․ դադարել է ներդրումների անկումը, որը նկատվում էր վերջին երեք տարիներին, այն կայունացել է ավելի քան 1,8 տրլն դոլարի մակարդակի վրա։ Այս մասին ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության «World Energy Investment 2019 (WEI 2019)» տարեկան զեկույցում:
«2018 թվականին համաշխարհային էներգետիկայում ներդրումները կայունացել են այն մակարդակի վրա, որը մոտ է 1,85 տրլն դոլարին: Նավթի, գազի և ածխի բնագավառում կատարված ներդրումների աճը փոխհատուցվել է հանածո վառելիքով, էլեկտրագեներացիայի զարգացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա ծախսերի նվազեցմամբ:
էներգաարդյունավետության մեջ ներդրումների ծավալը չի փոխվել: Իսկ էլեկտրաէներգետիկայի հատվածն արդեն երրորդ տարին անընդմեջ նավթագազայինին գերազանցում է ներգրավված ներդրումների ծավալով», - ասված է զեկույցում:
Ցուցանիշի առավել մեծ աճն արձանագրել է ԱՄՆ-ն՝ արդյունահանման և մշակման, հատկապես՝ թերթաքարային նավթի արդյունահանման, նաև էլեկտրացանցերի զարգացման սեկտորում ներդրումների աճի հաշվին:
Ու թեև նախկինի նման Չինաստանը դարձել է աշխարհում խոշորագույն ներդրողը էներգետիկայի բնագավառում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև խզումը կրճատվել է:
ԱՄՆ-ից հետո աճի երկրորդ ցուցանիշն արձանագրել է Հնդկաստանը, իսկ ահա Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրները պահպանում են թերաֆինանսավորման ռիսկերն էներգետիկայի բնագավառում: