Երկրի վրա սկսվել է 3-րդ մակարդակի մագնիսական փոթորիկը, որը 10-20 տարին մեկ է լինում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:

Գիտնականը դա պայմանավորել է Արևի ակտիվությամբ:

«Հնարավոր է ռադիոկապի վատթարացում և բևեռափայլ»,- նշել է նա:

Բոգաչովը նաև նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ նույնպես լինում են:

«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», - ընդգծել է մասնագետը:

Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

Տեսանյութեր

Live

Լրահոս