Ներքին մրցակցություն՝ փոխնախարարների միջև. «դրսից» փոխնախարարնե՞ր կբերվեն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն ընդունվելուց հետո հայտարարել են, որ բոլոր նախարարությունների աշխատակազմերն էլ լուծարվելու են, և նորից նոր սուպերաշխատակազմ է ձևավորվելու։

Այս փաստը մեծ տագնապ ու վրդովմունք է առաջացրել համակարգերում։ Նախապես որոշվել է նաև, որ որևէ նախարարությունում փոխնախարարների թվի կրճատում չի լինի, սակայն այդ հարցում ևս մտքափոխվել են, օրինակ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երկուական փոխնախարար կլինեն կրթության և մշակույթի ոլորտում և մեկը՝ սպորտի, մինչդեռ կրթությունում երեքն էին, սպորտում՝ երկուսը։ Եվ ներքին մրցակցություն կա փոխնախարարների միջև, չի բացառվում, որ որոշ տեղերում էլ «դրսից» փոխնախարարներ բերվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս