Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն. Եվրահանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

ԵՄ

Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ցանկանում եմ դիմել և շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, որ Վրաստանում բացվել է եվրոպական դպրոց: Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցում է «Արևելյան գործընկերության» ապագային նվիրված համաժողովին։

Տեսանյութեր

Live

Լրահոս