«Մոտ 1 տասնյակ տարի շահագործումից հանված են»․ ՊՆ խոսնակը՝ ոչնչացված զրահատեխնիկայի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Արծրուն

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է  ՀՀ ԶՈՒ-ի ոչնչացված զրահատեխնիկայի հարցին: Գրառումը՝ ստորև․

«ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին.

Դրանք վաղուց՝ մոտ մեկ տասնյակ տարի, շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: 

Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:

Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ:

Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց:»,- գրել է նա: 
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս