Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումն ակնկալվում է Վաշինգտոնում․ ժամկետ դեռ չի նշվում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

ԱԳՆ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես արդեն նշել ենք, Բրյուսելում Արլ․ գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին՝  ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախարարների առաջիկա հանդիպմանը։ 

«Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների՝ հաջորդ փուլի համար։

Հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք, բնականաբար, որևէ խնդիր չունենք»,-ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է նաև այն դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ պնդել է, որ սկբունքորեն դեմ են Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն։ 

«Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք: Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին: Սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինելու այս գործընթացի, դրա արդյունավետությունը լրջորեն տուժում է: Մեր մոտեցումը շատ գործնական է և տրամաբանական»,-ասել է նախարարը: