Ինքնաձիգ, հրացաններ, նռնակներ. Գեղանիստում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

զենք

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 13-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որոնց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։

Մայիսի 14-ին հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ 

Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը՝ տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերքն առգրավվել ու փաթեթավորվել է  դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։ 

Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։ 

Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս