Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ` Երեւանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է եւ թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր: