ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է գլխավոր դատախազին՝ քրգործ հարուցել Գաբրիել Ղազարյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

տսը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը.

«Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գ.Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Այսօր՝ 14.05.2019 թվականին, դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»:

Տեսանյութեր

Live

Լրահոս