ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մայիսի 14-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի, հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ:
Կարևորվել է նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։