ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Թուրքիայի անվտանգության ծառայությունը խորհրդարանի շենքում կանխել է ծրագրված ահաբեկչությունը, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի հեռահաղորդակցության հարցերով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին:
Ահաբեկչությունը փորձել են իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական ճակատ» ծայրահեղական խմբավորման երկու անդամներ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդրական մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել: Սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին:
Ալթունը դա որակել է որպես ժողովրդի կամքը թիրախավորելու փորձ:
«Ահաբեկիչների ունեցած բոլոր կապերը պարզվելու են և նրանք պատասխան են տալու: Թուրքիան որևէ հնարավորություն չի տալու ոչ մի ահաբեկչական կազմակերպության»,- Twitter-ում գրել է Ալթունը: