«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

«Աթլետիկոյի»  հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:

Մադրիդյան ակումբը հաստատել է 28-ամյա ֆուտբոլիստի հեռանալու մասին լուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարիերան շարունակելու է «Բարսելոնում»:

«Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում», - ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին:

Գրիզմանն «Աթլետիկո» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից» 2014 թվականի  ամռանը:  Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր մոտ 30 մլն եվրո: