ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս փորձել է հատվածներ մեջբերել վարչապետ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքից։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել է ցուցմունքի հրապարակելու համար, ինչը, սակայն, դատավորը մերժել է։ Դատախազը միջնորդել է մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը, և այդ հատվածը հրապարակել դռնփակ նիստի պայմաններում։
Դատարանի որոշմամբ լրագրողները և դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս են եկել նիստերի դահլիճից, որպեսզի դատարանը դռնփակ կարգով քննի հարցը։
Հավելելնք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։