Դատախազը միջնորդեց դռնփակ կարգով հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

դռնփակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս փորձել է հատվածներ մեջբերել վարչապետ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքից։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել է ցուցմունքի հրապարակելու համար, ինչը, սակայն, դատավորը մերժել է։ Դատախազը միջնորդել է մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը, և այդ հատվածը հրապարակել դռնփակ նիստի պայմաններում։

Դատարանի որոշմամբ լրագրողները և դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս են եկել նիստերի դահլիճից, որպեսզի դատարանը դռնփակ կարգով քննի հարցը։

Հավելելնք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։