Պոզների՝ հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսի օրը հայտնի է. Երևան կգա նաև հեղինակը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Պոզներ

Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին»  հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Այդ մասին «Արմենպրես»-ին  հայտնել է գիրքը թարգմանելու նախաձեռնությունը ստանձնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը: 

Աղբյուրը նաև նշում է, որ գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը ևս ներկա  է լինելու հեղինակի հետ հանդիպմանը:

Թարգմանիչը խոստովանել է, որ քաղաքական թեմաներին նախկին չէր անդրադարձել, սակայն Պոզների գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր, և բավականին հետաքրքիր: