Վրաստանում հարձակվել են Սահակաշվիլիի կնոջ վրա․ նա Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուն է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Սահակաշվիլի
«Apsny.ge» կայքը գրում է, որ Վրաստանի Զուգդիդի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կնոջ՝ նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսի վրա: Սահակաշվիլիի կինն իր թեկնածությունն է առաջադրել Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնի համար։

Աղբյուրը նշում է, որ «Օդիշի» հեռուստաընկերությունը Ռուլովսի մասին հաղորդում  պատրաստելիս է եղել, երբ մի խումբ քաղաքացիներ մոտեցել, վիրավորել են նախկին առաջին տիկնոջն ու նկարահանման անձնակազմին, վազել լուսանկարչի հետևից:

«Եկան ու սկսեցին կոպիտ վիրավորանքներ ասել: Թույլ չտվեցին, որ աշխատենք: Մենք այստեղ նկարահանումներ ունեինք: Հետո անցան կռվի, վազեցին մեր լրագրողի, լուսանկարչի հետևից: Անվտանգությանը խնդրեցինք ոստիկանություն կանչել, բայց ոչ ոք չեկավ: Նրանք եկան միայն այն ժամանակ, երբ բոլորը գնացել էին»,-պատմել է Սահակաշվիլիի կինը: