Եգիպտոս անձնական դեղեր տանելու համար պետք է հետևել որոշ կանոնների․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը Եգիպտոս մեկնող քաղաքացիներին տեղեկացնում է, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Միաժամանակ, ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկը՝ ստորև.