Փոխըմբռնման հուշագիր՝ ԱԺ-ում․ որոշ ոլորտներում կբարձրանա ժողովրդական վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Qocharyan

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդական վերահսկողությունը:

Հուշագրով ընդգծվել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը: Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ:

Տեսանյութեր

Live

Լրահոս