ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանին կապում են աշխարհագրական և պատմական կապերը, ապա հավելել, որ շատերը կհամաձայնեն՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ հնարավոր այլ գործընկերների հետ հարաբերությունները։
«Հայաստանը պատմականորեն և աշխարհագրորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց մշակութապես և արժեհամակարգով կապված է Արևմուտքի հետ», - կարծում է դեսպանը։
Ավելի վաղ՝ Հայաստան այցի ժամանակ, նախագահ Դոնալդ թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանին կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանի հետ կապերի պատմական «կլիշեներից»։