44 համարի ավտոբուսի գողությունը բացահայտվեց. գրպանահատը 31-ամյա Գոռն էր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

ավտոբուս

Մայիսի 13-ին՝ ժամը 19։05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։10-ից 18։25-ն ընկած ժամանակահատվածում, 44 համարի երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային և սոցիալական քարտեր, բանալիներ և գումար:

Ոստիկանության Երևանի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը մայիսի 14-ին՝ ժամը 11։40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս