Ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է․ Քոչարյանը՝ իր մերձավորների կրակելու մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը մեջբերել է մեղադրանքից մի դրվագ։

«Իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»,-ասել է Ալումյանը և նշել, որ մերձավոր շրջապատի այդ «որոշ անձանցից» որևէ մեկի անունը չի նշվում։ Չի նշվում նաև այն, թե ինքանով է այդ անձանց գործողությունների պատասխանատվությունը կրում Քոչարյանը։

«Մեղադրանքում չի նշվում՝ արդյոք պարոն Քոչարյանը կապ ունեցե՞լ է այդ անձանց հետ, արդյոք ի՞նքն է հրահանգել կամ արդյոք ինքն իմացե՞լ է ու չի՞ խոչընդոտել։ Ինչո՞ւ այդ գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը», - հարցրել է Հայկ Ալումյանը։

«Որոշ անձանց» է անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ որևէ նշում կամ տվյալ չկա «որոշ անձանց» մասին, ավելին՝ որևէ գործողություն չի կիրառվել նրանց նկատմամբ։

«Կարող եմ միայն ենթադրություն անել՝ ինչո՞ւ է այդ մասին գրված մեղադրանքում, քանի որ 10 սպանության փաստն այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարո՞ղ է այդ սպանությունները կատարվել են «մերձավոր անձանց» և այլն, և այլն կողմից։

Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Որևէ այլ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ 3 անձ սպանվել է Չերյոմուխայից, իսկ առնվազն 7-ը՝ այլ հանգամանքներում, և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ» - ասել է Հհ երկրորդ նախագահը։

Տեսանյութեր

Live

Լրահոս