Վանաձորում գործող «Yandex» տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

Մայիսի 15-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Վանաձորում: «Yandex»տաքսի ծառայության վանաձորցի վարորդների բողոքի ակցիան կապված է եղել ընկերության՝ վարորդներին առաջարկվող անհավասար պայմանների հետ:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասել են. «Մենակ Վանաձորում ա, որ մինիմալը 200 դրամ ա, մենք ուզում ենք, որ գոնե 100 դրամով բարձրացնեն՝ դարձնելով 300: Տնօրենին ասել ենք մեր բողոքը, բայց փոխանակ գային, հանդիպեին մեզ հետ, մենակ ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու, էսօրվանից վարորդներիս մի մասը մեր մեքենաների վրայից պոկել-թափել ենք իրենց լոգոները, մեռանք ավտոներս ջարդելով, իրենց հեչ պետքն էլ չի»:

Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառույցի դիմաց, ապա ավտոերթով շարժվեցին Հայքի հրապարակ, որտեղ ի նշան բողոքի՝ շարքով կայանեցին մեքենաներն ու դուրս եկան փողոց: Վարորդները ցանկացան նաև բոլոր կողմերից փակել Հայքի հրապարակը:

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի հորդորներից հետո վարորդները հրաժարվեցին իրենց այդ քայլից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: