Միքայել Բադալյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր տնօրենն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Շնորհավորում եւ հաջողություն եմ մաղթում նոր տնօրենին՝ այս բարդ եւ պատասխանատու գործում: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նախկին տնօրեն Գագիկ Գյուրջյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,-գրել է փոխքաղաքապետը:

Նշենք, որ Միքայել Բադալյանը մինչ այս զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։