ՌԴ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

s
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Առաջնորդները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Սիրիայում տիրող իրավիճակի վրա։ 

«Անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ երկրի սահմանադրական կարգի եւ տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծվել է «Աստանայի ձեւաչափի» շրջանակում Թուրքիայի մասնակցությամբ ջանքերի համակարգման կարեւորությունը», - հայտնել է Կրեմլը: 

Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքներով առաջնորդների պայմանավորվածությունները: Ռուսաստանի և Իրանի նախագահները պայմանավորվել են հետագա շփումների մասին: 

--00—ՍՊ