ՔՊ-ն Հովիկ Աղազարյանին հանելու է խմբակցությունից ու հեռացնելու է կուսակցությունից. 24News-ի աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ss
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և համանուն խմբակցությունը այսօր կամ վաղը որոշում են ընդունելու հեռացնել Հովիկ Աղազարանից թե՛ խմբակցությունից, թե՛ կուսակցությունից։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է «ՔՊ»-ի մեր բարձրաստիճան աղբյուրը։

Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանը 24News-ին տված բացառիկ մեկնաբանությունում ասել էր՝ չի պատրաստվում բավարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր դնել մանդատը։
 

--00—ՍՊ