«Գոյ»-ը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ. թատրոնի կառավարման խորհրդի նախագահը ստորագրահավաք է անում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

dd
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ստորագրահավաք է կազմակերպում․
 
«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը
«Գոյ» թատրոնը կանգնած է ոչընչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը:
Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:
 Սեղմեք ստորև բերված հղումը և մասնակցեք ստորագրահավաքին:
 Կիսվեք այս գրառմամբ, որպեսզի հասանելի լինի բոլորին:
Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- գրել է նա։ 

 

--00—ՍՊ