Լոռու մարզում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում, հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

/

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս