Քաղաքական փոխգործակցությունը ԱՄԷ-ի հետ զարգանում է․ հարաբերությունների խորացման ներուժ կա․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դ

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության վերաբերյալ ընդհանուր արժեքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան՝ Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: 

«1971 թվականի դեկտեմբերի 2-ին պատմական միավորումից սկսած՝ մեր երկիրը վերածվել է դիմադրողականության, նորարարության և հնարավորությունների համաշխարհային խորհրդանիշի: Մեր պատմությունը վերափոխման պատմություն է: Այն, ինչ սկսվեց որպես համեստ ֆեդերացիա, այժմ դարձել է բազմազանության, հանդուրժողականության և նորարարության բարգավաճ կենտրոն»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ ԱՄԷ-ն զգալի քայլեր է ձեռնարկել՝ ցուցադրելով իր առաջնորդությունը կայուն ապագայի ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման գործում:

Նրա խոսքով՝ դիվանագիտական մակարդակում ԱՄԷ-ն վստահելի գործընկեր է խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ խթանելով երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային հարթակներում:

 Անդրադառնալով ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին, նախ ընդգծեց, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության վերաբերյալ ընդհանուր արժեքների վրա:

«ԱՄԷ կառավարությունն առաջնորդվում է միջազգային մակարդակում անընդմեջ գերազանցության հասնելու և առաջին տեղում դասվելու հավակնությամբ։ Այս տեսլականին աջակցելն իմ գլխավոր առաքելություններից է, և ՀՀ-ի հետ ավելի ամուր տնտեսական կապերի ձևավորումը կարևոր քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ»,-ասաց Նարիման Ալ-Մուլլան՝ հավելելով, որ ԱՄԷ-ի նվիրվածությունը տարածաշրջանային խաղաղությանը, հատկապես Հարավային Կովկասում, արտացոլում է համոզմունքը, որ երկխոսությունն ու միասնությունը կարող են հիմք դնել ավելի լավ և բարեկեցիկ ապագայի համար։

«Այս գեղեցիկ երկրում ես անձամբ ականատես եմ եղել համագործակցության մեծ ներուժի։ Բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ուղղորդել մեր ջանքերը՝ խորացնելով այս գործընկերությունը։ ԱՄԷ-ն ոչ միայն Հայաստանի ընկերն է, այլև ձգտում է լինել նրա ամենահավատարիմ գործընկերը»,- ընդգծեց նա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


 

--00—ՍՊ