ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վրաստանի հատուկջոկատայինները ցուցարարներին ցրել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմացից, սկսվել են ձերբակալությունները։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են՝ Թբիլիսիում հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան։ Ցուցարարները, իրենց հերթին, պիրոտեխնիկայով կրակել են հատուկջոկատայինների վրա։
Հիշեցնենք՝ Վրաստանում նոյեմբերի 29-ից ցույցեր են անցկացվում՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականն օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
--00—ՍՊ