«Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

 

s
Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․

«Թուրքիան հույս ունի, որ սիրիական ճգնաժամը կլուծվի երկրի տարածքային ամբողջականության, ազգային միասնության պահպանման և ժողովրդի պահանջների հիման վրա», - նշել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չազդեն Թուրքիայի Ազգային անվտանգության վրա:
 

--00—ՍՊ