ԱՄՆ-ն Ուկրաինային 725 մլն դոլարի զենք կուղարկի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դդ

 Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել 725 մլն դոլարի սպառազինության հերթական փաթեթը, որը ներառում է հակահետևակային ականներ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ռազմական օգնության փաթեթը կներառի նաև անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգեր և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար:

--00—ՍՊ