Զովունիում սահնօձ տեսակի օձ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

Մայիսի 15-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: