Ոստիկանները Գեղանիստի բնակչի տանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկի խուզարկությամբ  հայտնաբերել են մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք. գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվել են: Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։ Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։ Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։ 
Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։ 

Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս