ՀՀ ոստիկանությունում կնշանակվի Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել  է  Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորել է առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորել է տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։

Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս