Նուբարաշենի աղբանոցում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 230 խմ աղբ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

Մայիսի 15-ին՝ ժամը 09:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է աղբ (մոտ 230 խմ):

Ժամը 17:23-ից 20:00-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրեդհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար և քաղաքապետարանի մեկ տրակտոր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս