ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խոսել է հարաբերությունների կարգավորման թեմայով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ շփումներ ունենալու պատրաստակամության մասին, սակայն նա պատասխան չի տվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է նորմալացման գործընթացի և համապատասխան շփումների անհրաժեշտության մասին, սակայն, նրա գնահատմամբ, սիրիական կողմը դանդաղ է գործել և անկարողություն ցուցաբերել համապարփակ դիվանագիտական գործողություններ նախաձեռնելու հարցում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ