Բայրամովն ու ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչը քննարկել են «ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դ

ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ: 

Կողմերը քննարկել են Եվրամիության և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության ընթացիկ հարցերը։ Այդ երկրի ԱԳՆից հայտնում են, թե քննարկվել է նաև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

--00—ՍՊ