ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն այսօր՝ դեկտեմբերի 6-ին ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Նշենք, որ Չանչարևիչը վնասվածք էր ստացել Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում (2:1)։
--00—ԼՀ