ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայում ռուսական բազաներում գտնվող զինվորականները ներկայումս գտնվում են բարձր պատրաստության վիճակում, նրանց անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Այս մասին հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Ռուսաստանը կապի մեջ է սիրիական բոլոր ընդդիմադիր խմբավորումների հետ։ Մոսկվան կոչ է անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնիկ ուժերի կարծիքը և աջակցում է ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին։
Անհրաժեշտ է հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ