Վրաստանում ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture7

Վրաստանի խորհրդարանը օրենք կընդունի ցույցերի ժամանակ դեմքը դիմակներով և այլ հագուստով ծածկելու արգելքի մասին։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ օրենքը թույլ կտա կանխել բռնության ակտերը հանրահավաքների ժամանակ։ Հստակեցվում է, որ օրինագիծը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 15-ը և ուժի մեջ կմտնի մինչև ամսվա վերջ։

Ըստ տեղական լրատվամիջոցների, ենթադրաբար պաշտոնական արգելքը կտարածվի ակնոցների, ռեսպիրատորների և հակագազերի վրա, որոնք նույնպես ծածկում են դեմքը։

--00—ՅՄ